Լրահոս

05.10.2019 19:36


Բացահայտվել է Հալաբյան փողոցում ավտոմեքենաներ հրկիզելու դեպքը

Բացահայտվել է Հալաբյան փողոցում ավտոմեքենաներ հրկիզելու դեպքը

Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հալաբյան փողոցի 22Բ շենքի մոտ ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, ժամը 1-ին, անհայտ անձը չպարզված դրդապատճառներով և հանգամանքներում դիտավորությամբ հրկիզել է «Ֆոլկսվագեն» և՝ 50 մետր հեռավորության վրա գտնվող «Հունդայի» ավտոմեքենաները:

Տուժողներից ընդունվել էին հաղորդումներ:

Հանցագործությունը բացահայտելու և կատարողին բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հոկտեմբերի 4-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, արարքը կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Հովտաշեն գյուղից բաժին բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն։ Նա ներկայացվել է Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժին և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը