Լրահոս

06.10.2019 11:59


59-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է

59-ամյա վարորդը Ford Transit-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Էդվարդ Գ.-ն, իր վարած Ford Transit մակնիշի 21 LՏ 962 համարանիշի ավտեմեքենայով, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 1-ին փողոցում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել նույն թաղամասի բնակիչ, 82-ամյա Զարխալամ Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Մարտունի« բժշկական կենտրոն, որտեղ 1,5 ժամ անց՝ գիտակցության չգալով մահացել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը