Լրահոս

06.10.2019 20:43


Nissan Tiida-ն Դիլիջանի առաջին ոլորանից գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է երկրորդ ոլորանում՝ ծառերի մեջ

Nissan Tiida-ն Դիլիջանի առաջին ոլորանից գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է երկրորդ ոլորանում՝ ծառերի մեջ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի 36 GZ 790 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86.2 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, Դիլիջանի առաջին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով ու ծառերին բախվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է երկրորդ ոլորանի հատվածում՝ ծառերի մեջ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և բժիշկների կողմից օգնություն ստացած ուղևորների ինքնությունը: Ավտոմեքենան փրկարարների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը կին է եղել, իսկ ուղևորներն էլ նրա ընտանիքի անդամներն են եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը