Աշխարհ

08.10.2019 10:28


Բաքվում գտնվող «Բինա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Բաքվում գտնվող «Բինա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Բաքվի «Բինա» խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է շուրջ 3000 քմ: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն` հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին, քամին խանգարում է կրակի մարման աշխատանքներին:

«Նախնական տվյալներով` հրդեհի պատճառ է հանդիսացել կարճ միացումը: Կրակը տարածվել է շուրջ 3000 քմ»,- գրված է հայտարարությունում:

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ին կից Պետական հակահրդեհային ծառայության հրշեջ ստորաբաժանման աշխատակիցները և հատուկ փրկարարական ծառայության մասնագետները: Տուժողների և վնասի չափի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը