Լրահոս

18.10.2019 08:50


Կրակոցներ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, իսկ 2 ավտոմեքենաների վրա կան կրակոցների հետքեր

Կրակոցներ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, իսկ 2 ավտոմեքենաների վրա կան կրակոցների հետքեր

Հոկտեմբերի 17-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 1/13 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 3 պարկուճ, 1 գնդակ։ Կրակոցների արդյունքում վնասվել են նշված շենքի բակում կայանված Honda Fit մակնիշի 34 VT 581 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 OA 816 համարանիշի ավտոմեքենաների կողային ապակիները։

Այս պահի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել, թե արդյոք հիվանդանոցներ վիրավորում ստացած քաղաքացիներ տեղափոխվե՞լ են, թե՞ ոչ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը