Լրահոս

22.10.2019 15:23


ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Գաբրիելյանը (տեսանյութ)

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Վրեժ Գաբրիելյանը (տեսանյութ)

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 22-ին խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ: Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը