Լրահոս

28.10.2019 13:00


Լոռու մարզում Nissan March-ը Սպիտակի ոլորաններից մոտ 700 մետր սահելով՝ հայտնվել է ձորում

Լոռու մարզում Nissan March-ը Սպիտակի ոլորաններից մոտ 700 մետր սահելով՝ հայտնվել է ձորում

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում Nissan March մակնիշի 91 DU 911 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 700 մետր սահել ներքև:

Փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության մեքենային, ում տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը