Լրահոս

29.10.2019 17:25


Գեղարքունիքի մարզում 40–ամյա վարորդը Volkswagen Golf-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. կա վիրավոր (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզում 40–ամյա վարորդը Volkswagen Golf-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Ղ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 33 ՏD 286 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գայանե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը