Քաղաքական

30.10.2019 16:12


Կոչ կանեմ աճպարարություն իրականացնելու փորձեր չանել. Երվանդ Վարոսյանը՝ Սասուն Խաչատրյանի հայտարարության մասին

Կոչ կանեմ աճպարարություն իրականացնելու փորձեր չանել. Երվանդ Վարոսյանը՝ Սասուն Խաչատրյանի հայտարարության մասին

Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է անում քննիչը, եւ ինչ են նրան հրահանգում, հետագայում էլ երբ անհրաժեշտություն դառնա քննության առարկա դարձնել, ապա որեւէ մեղք կամ պատասխանատվություն քննիչի վրա բարդել չի ստացվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն ու տեսակցություններն արգելելը գնահատում է քննիչը։

Ե. Վարոսյանը ՀՔԾ ղեկավարի խոսքի վերաբերյալ միայն 2 հանգամանք մատնանշեց. «Նախ ինձ հետաքրքիր էր շեշտադրումը քննչական ծառայության պետի խոսքում, որ ինքը փորձում է ամբողջ պատասխանատվությունը բարդել քննիչի վրա։ Մատնանշելով՝ թե քննիչն է որոշում, քննիչ է գնահատում անհրաժեշտությունը։ Առաջինը, մենք շատ լավ գիտենք՝ ինչ է անում քննիչը, իսկ ինչ են նրան հրահանգում, եւ հետագայում էլ, երբ անհրաժեշտության դառնա քննության առարկա դարձնել որեւէ մեղք ու պատասխանատվություն, ապա քննիչի վրա բարդել չի ստացվելու։ Երկրորդ հանգամանքն այն է, որ ինձ խիստ զարմացրեց, իր խոսքի վերջում անդրադարձը համաներման ակտին, եւ այն հանգամանքին, որ ձերբակալման պահի դրությամբ կասկածանքը Արսեն Բաբայանի հանդեպ եղել է այնպիսի արարքի, որը ենթակա է համաներման, ինքը պատճառաբանում է, թե համաներման կիրառման համար անձի համաձայնություն է պետք»։

Ե. Վարոսյանն ասաց, որ համաներման կիրառման համար Արսեն Բաբայանին ոչ ոք չի էլ հարցրել, մինչդեռ դա վարույթ իրականացնող մարմնի պարտականությունն է. «Օրինակ՝ արդյոք ինքը ցանկանո՞ւմ է համաներումից օգտվել, թե ոչ։ Որեւէ մեկի մտքով դա չի անցել, իրեն ուղղակի դրել ու ձերբակալել են։ Կոչ կանեմ աճպարարություն իրականացնելու փորձեր չանել։ Եթե ՀՔԾ պետը գոնե ծանոթանար Արսեն Բաբայանին կալանավորելու մասին որոշման բովանդակությանը, ապա ինքն էլ կպարզեր, որ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել նմանատիպ իրավիճակների վերաբերյալ։ Առնվազն խափանման միջոցի ու արգելանքի հետ կապված հստակ դիրքորոշում է արտահայտել, որ եթե առկա է քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք ու կոնկրետ գործը վերաբերել է համաներման ակտի կիրառմանը, ապա անձի նկատմամբ չի կարող որեւէ խափանման միջոց, ազատությունը սահմանափակող արգելանք կիրառվել։ Այս նախադեպն անգամ մեջբերել է դատավոր Ֆարխոյանը, երբ ճանաչում էր Բաբայանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը»։

75539998_2650772528314306_5064050068739325952_n

Այս խորագրի վերջին նյութերը