06.03.2026 ● 18:57
06.03.2026 ● 18:44
06.03.2026 ● 17:26
15.02.2011 ● 09:38
Այս օրերին Շիրակի մարզային հեռուստատեսություններով հեռարձակվում է Գյումրու քաղաքապետարանի մի ուշագրավ հայտարարություն, որն ավելի շատ նման է նախազգուշացման կամ վերջնագրի: Վերջինս ուղղված է 2010 թ. Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած այն անօթևան ընտանիքներին, ովքեր տնակներում չեն բնակվում և մինչև օրս չեն տեղափոխվել բնակվելու նորակառույց բնակարաններում: Հայտարարության համաձայն` կիրականացնեն բնակարանների վերաբաշխում, եթե այդ ընտանիքները շուտափույթ կերպով չբնակեցնեն Մուշ-2 թաղամասի իրենց բնակարանները: Հայտարարությանը կից ընթերցվում են նաև տասնյակ քաղաքացիների անուն- ազգանուններ:
Այստեղ զարմանալին մասնավորապես այն է, որ աղետի գոտում երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանների բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման համաձայն (http://shirakcentre.org/images/stories/pdf_orensdrutyun/4321%20voroshum_doc.pdf), որում նման պատճառաբանությամբ բնակարանների վերաբաշխում պարզապես նախատեսված չէ: Առավել ևս, ՏԻՄ-երի ղեկավարներից, ինչպես նաև մարզպետներից դեռ վաղուց է վերցված անօթևան ընտանիքներին համապետական միջոցներով կառուցված բնակարանների բաշխման գործառույթը: Եվ ՀՀ կառավարության մեկ այլ` 2008 թ. նոյեմբերի 6-ի 1288-ն որոշման համաձայն բնակարանները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը, իր հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով: Ավելին, գործող օրենսդրությամբ, պետության և բնակարան ստացած քաղաքացիների միջև կնքվող պայմանագրերի համաձայն, բնակարանները Մուշ-2 թաղամասում հատկացվում են անվարձահատույց, իսկ 23 տարի պարտադրված անօթևանի կարգավիճակում գտնված քաղաքացիները այլևս իրենցը համարվող բնակարանների պատկանելությունը որոշում են զուտ սեփական հայեցողությամբ: Ուստի գոնե մեզ համար անհասկանալի է մնում որևէ օրինական հիմք չունեցող նման բովանդակությամբ հայտարարության տարածման տրամաբանությունը: Անտարակույս, կարելի է ընդամենը գուշակել նման քայլի դրդապատճառը: Գուցե դա արվում է Մուշ-2 թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով: Բայց մի՞թե ընդունելի կարելի է համարել ընտրված մեթոդը, այն է` իշխանության մակարդակով, օգտվելով քաղաքացիների անիրազեկությունից, նրանց թյուրիմացության մեջ գցելը և բնակեցումը չհիմնավորված վերջնագրերի ճանապարհով արագացնելը: Եթե այնուամենայնիվ հենց դա է նման քայլի դրդապատճառը, ապա ուզում ենք հավաստիացնել, որ ընտրված մեթոդը հաստատ լավագույնը չէ: Ցավում ենք, որ Մուշ-2 թաղամասի բնակեցման ձգձգումների վերաբերյալ առավել լուրջ ուսումնասիրություններ և վերլուծություներ կատարելու, քաղաքացիների տեղափոխման ձգձգումների հիմնական պատճառները վեր հանելու և դրանց վերացմանն օգնելու, տեղափոխման գործում դժվարություններ ունեցող սոցիալապես առավել ծանր պայմաններում գտվող ընտանիքներին շոշափելի աջակցություն ցուցաբերելու փոխարեն ընտրվել է նման մեթոդ: Հուսով ենք` մեր այս հայտարարությունից հետո կդադարեցվի նման բովանդակությամբ և առհասարակ որևէ օրինական հիմք չունեցող հայտարարություն-զգուշացումների հրապարակումների ավանդույթը:
Վերջում նաև ավելացնենք, որ անցած ամսին Գյումրու քաղաքապետարանի կողմից հեռարձակվում էր նմանատիպ մեկ այլ հայտարարություն ևս, որում մասնավորապես ասվում էր, թե Մուշ-2 թաղամասում 2010 թվականին բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են մինչև սույն թվականի փետրվարի 28-ը տեղահանել իրենց ժամանակավոր կացարանները: Հակառակ դեպքում քաղաքապետարանը սպառնում էր փետրվարի 28-ից հետո տնակները տեղահանել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից` առանց հաշվի առնելու տվյալ կացարանները տնօրինողների կարծիքը: Այդ հայտարարության կապակցությամբ ևս մենք պարտադրված էինք հայտնել մեր հրապարակային մտահոգությունը, որով հանրապետական, մարզային և տեղական իշխանություններին կոչ արեցինք առանց այդ էլ մեծ վիշտ ու զրկանքներ կրած անօթևաններին ևս մեկ անգամ չպատճառել անհանգստություն և ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում բնակարան ստացող բազմանդամ ընտանիքներին թույլատրել պահպանել իրենց ժամանակավոր կացարանները, այդպիսի ընտանիքներին հնարավորություն տալ անվճար օրինականացնելու իրենց ժամանակավոր կացարանները տարածքների հետ մեկտեղ: Ի դեպ, մեր այդ հայտարարությունից անմիջապես հետո դադարեցվեց մարզային հեռուստատեսություններով քաղաքապետարանի այս հայտարարություն-նախազգուշացման հեռարձակումը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ
06.03.2026 ● 22:23
Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026թ. մարտի 23-ին։
06.03.2026 ● 21:29
Եռացող տարածաշրջանը և նիկոլենց տաք-տաք «պեռաշկին»։
06.03.2026 ● 14:24
Տան դուռը վնասված չի եղել և այլ անձի կողմից իր բնակարան մուտք չի եղել։
06.03.2026 ● 13:56
Սպասվում են տեղումներ։
06.03.2026 ● 13:48
Զոհերի թվում կա առնվազն 181 երեխա։
06.03.2026 ● 12:45
Կա վիրավոր:
06.03.2026 ● 10:53
06.03.2026 ● 08:39
06.03.2026 ● 08:26
06.03.2026 ● 08:22
05.03.2026 ● 21:35
05.03.2026 ● 15:52
05.03.2026 ● 13:38
05.03.2026 ● 12:08
05.03.2026 ● 11:57
05.03.2026 ● 11:51
05.03.2026 ● 11:36
04.03.2026 ● 20:57
04.03.2026 ● 17:03
04.03.2026 ● 16:15
04.03.2026 ● 14:29
04.03.2026 ● 12:50
04.03.2026 ● 10:31
04.03.2026 ● 09:16
04.03.2026 ● 09:12
04.03.2026 ● 09:03
04.03.2026 ● 08:41
03.03.2026 ● 16:04
03.03.2026 ● 16:03
03.03.2026 ● 15:45
Վերջնագրերի լեզվո՞վ