Լրահոս

15.02.2011 13:57


Գոռ Վարդանյանն ազատվել է քաղաքապետի սպորտի գծով խորհրդականի պաշտոնից

Գոռ Վարդանյանն ազատվել է քաղաքապետի սպորտի գծով խորհրդականի պաշտոնից
«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ Երևանի քաղաքապետարանում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Մասնավորապես աշխատանքից հեռացվել է մշակույթի վարչության պետ Էլեոնորա Թումանյանին, ում փոխարեն դեռ նշանակում չի արվել, սակայն որպես հնարավոր թեկնածու շրջանառվում է նախկին պետ Կամո Մովսիսյանի անունը։
Աշխատանքից ազատվել է նաև սպորտի գծով խորհրդական, կարատեիստ Գոռ Վարդանյանը։
Օրաթերթը նաև ենթադրում է, որ մոտ օրերս կազատվի նաև սպորտի բաժնի պետ Գևորգ Ենգիբարյանը։
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «7օր»–ի հետ զրույցում հաստատել է Գոռ Վարդանյանի աշխատանքից հեռացվելու վերաբերյալ տեղեկությունը, նշելով, որ վերջինս աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։ Էլեոնորա Թումանյանիաշխատանքից հեռացվելու մասին տեղեկությունը Շ.Սարդարյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է։
Ինչ վերաբերում է սպորտի բաժնի պետ Գևորգ Ենգիբարյանի հնարավոր աշխատանքից ազատելուն, Շուշան Սարդարյանն ասել է, որ Գ.ԵՓնգիբարյանն աշխատում է իր պաշտոնում։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը