Լրահոս

04.11.2019 10:25


Երևանում բախվել են BMW X5-ը և Honda Fit-ը, վերջինս էլ բախվել է կայանված Porsche Cayenne-ին. կան վիրավորներ

Երևանում բախվել են BMW X5-ը և Honda Fit-ը, վերջինս էլ բախվել է կայանված Porsche Cayenne-ին. կան վիրավորներ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:40-ի սահմաններում, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են BMW X5 մակնիշի 19 QG 909 համարանիշի և Honda Fit մակնիշի 35 TA 286 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ հարվածի հետևանքով Honda-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Porsche Cayenne մակնիշի 35 GN 467 համարանիշի ավտոմեքենային:

Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը