Աշխարհ

24.11.2019 21:54


«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի խոշոր հաշվով հաղթանակ տոնեց

«Ռոմա»-ն առանց Մխիթարյանի խոշոր հաշվով հաղթանակ տոնեց

«Ռոմա»-ն Սերիա Ա-ի հերթական տուրում խոշոր հաշվով հաղթեց «Բրեշիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «գայլերը» սեփական հարկի տակ հյուրընկալելով «Բրեշիա»-ին՝ Սմոլինգի, Մանչինիի և Ջեկոյի գոլերի շնորհիվ հաղթեցին 3:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հայտավորված չէր խաղին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 25 միավոր:

Այս խորագրի վերջին նյութերը