Աշխարհ

25.11.2019 10:31


Բաքվում մզկիթի մոտակայքում սողանք է տեղի ունեցել, գետնի տակ են անցել մեքենաներ (լուսանկար, տեսանյութ)

Բաքվում մզկիթի մոտակայքում սողանք է տեղի ունեցել, գետնի տակ են անցել մեքենաներ (լուսանկար, տեսանյութ)

Բաքվի Բիբիեյբաթ մզկիթի մոտակայքում սողանք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Սողանքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոն տանող ուղղությամբ: Արդյունքում մայրուղու վրա քանդվել է ասֆալտի շերտը, սողանքն ընդգրկել է 250-300 մ տարածք:

Ճանապարհի երթևեկությունն արգելափակվել է, բայց սողանքի պահին գետնի տակ է անցել երկու մեքենա, որոնցից մեկը կայանված է եղել այդ վայրում, իսկ մյուսն ընթանալիս է եղել մայրուղով:

Սողանքի պահը տեսանկարահանվել է:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը