Աշխարհ

28.11.2019 21:15


Երեք կանայք ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

Երեք կանայք ԵՄ-ում ԱՄՆ-ի դեսպանին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

Երեք կանայք Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպեան Գորդոն Սոնդլանդին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, ինչի մասին նոյեմբերի 28-ին հայտնել Է The Hill հրատարակությունը: Սոնդլանդը հանգուցային վկաներից մեկն Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործի՝ Կոնգրեսի հետաքննությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիկոլ Վոգելը, Ջանա Սոլիսը եւ Նատալի Սեփթը հայտնել են, որ Սոնդլանդը համբուրել կամ փորձել Է դա անել առանց իրենց համաձայնության, իսկ նրանցից մեկը պնդում Է, որ նա մերկացել Է իր առջեւ: Բացի դրանից, բոլոր երեքից մերժումներ ստանալուց հետո Սոնդլանդն իբր նրանց խոչընդոտել Է պրոֆեսիոնալ իմաստով: Այդ Էպիզոդներն, ինչպես պնդում են մեղադրող կանայք, տեղի են ունեցել մինչեւ Սոնդլանդի դեսպան նշանակվելը:

Դիվանագետն ինքն ամեն ինչ կտրականապես ժխտում Է, գրում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը