Աշխարհ

29.11.2019 20:49


Սիցիլիայում սկսվել է տների սպառավաճառքը 1 եվրոյով

Սիցիլիայում սկսվել է տների սպառավաճառքը 1 եվրոյով

Սիցիլիայի Բիվոնայի կոմունայի իշխանությունները գործարկել են անշարժ գույքի սպառավաճառքի ծրագիրը, որի շրջանակներում մունցիպալիտետում կարելի կլինի տուն ձեռք բերել 1 եվրոյով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Sun-ը:

Գնորդներին առաջարկվող օբյեկտներից մի քանիսը գտնվում են սարսափելի վիճակում, մյուսները պահանջում են նվազագույն ներդրումներ, նշում Է հրատարակությունը: Ծրագրի նպատակն Է՝ նոր բնակիչների ներգրավել աստիճանաբար ամայացող քաղաքում: Ներկայում Բիվոնայի բնակչությունը չի գերազանցում 3,8 հազարը, մինչդեռ 40 տարի առաջ այստեղ կրկնակի շատ մարդ կար:

Գնորդներից պահանջում են գրավ 2,75 հազար եվրոյի չափով: Այդ փողը հետագայում պետք Է ներդրվի ստացված տան նորոգման կամ վերականգնման գործում: Աշխատանքների կատարման համար տրվում Է չորս տարի: Ինչպես նշում Է The Sun-ը, անշարժ գույքը պատադիր չԷ օգտագործել բնակվելու համար. կարելի Է շենքում ռեստորան կամ խանութ բացել:

Այս խորագրի վերջին նյութերը