Լրահոս

19.02.2011 12:58


Ադրբեջանական հերթական PR ակցիան Վաշինգտոնում վերածվել է Արցախի ինքնորոշման նվիրված միջոցառման

Փետրվարի 16-ին ԱՄՆ  Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային հարաբերությունների էլլիոթ դպրոցում, կազմակերպվել էր ոմն գերմանացի իրավաբան Հեյքո Կրուգերի  «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը- իրավական վերլուծություն» խորագրով գրքի շնորհանդեսը եւ քննարկում: Քննարկումը կազմակերպել էր Վաշինգտոնի Ադրբեջանական ուսումնասիրությունների կենտրոնի և Էլլիոթ դպրոցի համատեղ ջանքերով:

Քննարկմանը իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ գրասենյակի ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցում էին նաև Վաշինինգոտնի հայկական կազմակերպությունների:

Միջոցառման սկզբում Հ.Կրուգերը ներկայացրեց իր գրքի դրույթները և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նախապատմության իր մեկնաբանությունը եւ հիմնահարցի իրավական ասպեկտները՝ իր տեսանկյունից, որոնք ոչնչով չէին տարբերվում Ադրբեջանի պաշտոնական տեսակետից եւ կարծես արտագրված լինեին Ադրբեջանի նախագահի ելույթներից: Գերմանացի «իրավաբանը» մոռացավ միայն հնչեցնել պատերազմի վերսկսման սպառնալիքները:

Կրյուգերի ելւյթից հետո խոսքն իրար հետեւից վերցրեցին Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչները, որոնք մանրամասն հերքումներ և մեկնաբանություններ, որից ներկաներին պարզ դարձավ, որ Հ. Կրուգերի վերոնշյալ գիրքը  միանգամայն կողմնակալ աշխատություն է՝ ադրբեջանական քարոզչության արդյունք:

Ելույթ ունեցողները նշեցին, որ հեղինակի խոսքից պարզ է դառնում, որ այն գրված է ադրբեջանական ԱԳՆ-ում և ոչ թե անկախ միջազգային իրավունքի մասնագետի կողմից, հետևաբար գիրքը իրենց փորձագիտական արժեք չի կարող ներկայացնել:

Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին ղարաբաղյան հիմնախնդրի ծագման պատմությունը, Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան եւ դրա հետեւանքները, ադրբեջանական այսօրվա իշխանավորների ռազմատենչ եւ արկածախնդիր քաղաքականությունը, բացահայտ կեղծիքներ տարածելու փաստեր բերեցին

Մեկնաբանությամբ հանդես եկած նաև Վաշինգտոնում ԼՂՀ գրասենյակի աշխատակիցը նշեց, որ Հ. Կրուգերն իր գրքում և հղումներում թույլ է տվել բացահայտ խեղաթյուրումներ:  Մասնավորապես պրոֆ. Իոանիսյանի գրքից կատարված մեջբերումն ամբողջովին խեղաթյուրված էր Կրուգերի կողմից: Ներկաններին ցույց տրվեց պրոֆ. Իոանիսյանի գրքի բնօրինակը և ընթերցվեց իրական պարբերությունը այնուհետև Հ. Կրուգերի խեղաթյուրված տարբերակը, որից հետո այսպես կոչված հեղինակին խնդրվեց մեկնաբանել գրքում նման կարգի խեղաթյուրված հղում ունենալու հանգամանքը:

Հ. Կրուգերը, փորձելով մեկնաբանել հայ մասնակիցների հարցադրումները եւ հնչեցրած մեղադրանքները, չկարողացավ որևէ հիմնավորված պատասխան տալ վերոհիշյալ հարցադրումներից որևէ մեկին: Նրա պատասխանները կցկտուր էին և չունեին որևէ տրամաբանություն, ինչից միջոցառման բոլոր մասնակիցների տպավորությունը մեկն էր՝ գրքի հեղինակը Կրյուգերը չէ:

Ամփոփելով, կարելի է նշել, որ ադրբեջանական կողմի հերթական փորձը ԼՂ հիմնահարցի իրավական ասպեկտների վերաբերյալ  կեղծ մեկնաբանություններ տարածելու հարցում լիովին տապալվեց, և ինչպես բազմաթիվ ներկաներ քննարկման ավարտին նշեցին, իրենց համար պարզ դարձավ, որ Հ. Կրուգերի գիրքը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ձախողված միջոցառումն էր, պարզապես քողարկված արտասահմանյան փորձագետի անվան տակ:

Այս խորագրի վերջին նյութերը