Լրահոս

19.02.2011 13:53


ՀՀԿ պատգամավոր. «Կա դժգոհություն, որն ունի սոցիալական արմատներ, սակայն սոցիալական դժգոհություն չկա»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը ասուլիսի ժամանակ խոսել է երկրում տիրող ծանր սոցիալական իրավիճակի մասին։ Նրա խոսքերով՝ երկրում կա դժգոհություն, որն ունի սոցիալական արմատներ, սակայն, ըստ ՀՀԿ պատգամավորի՝ սոցիալական դժգոհություն չկա։ Միևնույն ժամանակ, Գագիկ Մոելիքյանն ընդունում է, որ երկրում կան սոցիալական խնդիրներ, որոնք մեծ դժգոհության տեղիք են տալիս, ինչպես օրինակ՝ փողոցային առևտրով զբաղվողների, վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների, հագուստներ ներմուծող քաղաքացիների բողոքները։ Սակայն Գ. Մելիքյանը նշեց, որ բողոքողները պահանջում են, որպեսզի աշխատեն անօրինական դաշտում՝ հավելելով, որ բոլորս պետք է աշխատենք օրինական դաշտում՝ թե՛ իշխանավորները, թե՛ հասարակ քաղաքացիները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը