Լրահոս

02.12.2019 13:40


Կոտայքի մարզում կոտրել են Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնի գիշերային լապտերները

Կոտայքի մարզում  կոտրել են Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնի գիշերային լապտերները

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կոտրել են պանթեոն մուտք գործելու համար տեղադրված երկաթե ճոպաններից սյուները և մի քանի լապտերներ:

SHAMSHYAN.com-ը հավատում է, որ ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և կհայտնաբերեն նրանց, ովքեր օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անձը կամ անձինք կոտրել են մի քանի լապտերներ, որոնք գիշերային ժամերին լուսավորում էին պանթեոնը:

Այս խորագրի վերջին նյութերը