Քաղաքական

04.12.2019 16:44


Որևէ իշխանության օրոք այլախոհությունը նման գնդակահարված վիճակում չի եղել. Գևորգ Պետրոսյան

Որևէ իշխանության օրոք այլախոհությունը նման գնդակահարված վիճակում չի եղել. Գևորգ Պետրոսյան

Իշխանությունը ոչ միայն տնտեսական հեղափոխություն չի անում, այլև թույլ չի տալի, որ ուրիշները մասնակից լինեն դրան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Դե հիմա կարող է մի հատ էլ զանգ է եկել Աբու Դաբիի թագավորական ընտանիքի ներկայացուցիչների հեռախոսին... Թագավորական ընտանիքը եկել, Հայաստանի նման աղքատ երկրում ուզում է 2 միլիարդի ներդրում անել, մենք ասում ենք՝ հեռախոսով խոսել է։ Ամոթ է, գոնե սեփական ապիկարությունը մի ցուցադրեք ալամ աշխարհին։ Տնտեսական հեղափոխություն անելն այսօրվա կառավարության և՛ խոստումն է, և՛ պարտականությունը։ Չի կարողանում իր պարտականությունը կատարի, կատարողներին էլ այս ձևով նեղացնում է»,-ասաց խորհրդարանականը։

Վերջում պատգամավորը շեշտեց՝ որևէ իշխանության օրոք այլախոհությունը նման գնդակահարված վիճակում չի եղել։

«Հենց մի բան խոսում ես, դառնում ես թշնամի։ Բա ի՞նչ անենք՝ ծափահարե՞նք իրենց անգործությանը, ծափահարե՞նք աղքատությանն ու արտագաղթին»,-հռետորական հարց հնչեցրեց Պետրոսյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը