Լրահոս

05.12.2019 11:35


Բախվել են Lexus-ն ու KIA-ն. KIA-ն մասամբ հայտնվել է մայթին

Բախվել են Lexus-ն ու KIA-ն. KIA-ն մասամբ հայտնվել է մայթին

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 001 PP 70 համարանիշի և KIA մակնիշի 09 MM 091 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Բախման հետևանքով էլ KIA-ն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը