Լրահոս

08.12.2019 09:28


Բախվել են Toyota Camry-ն ու Ford-ը և կայանված BMW-ն. կա 4 վիրավոր

Բախվել են Toyota Camry-ն ու Ford-ը և կայանված BMW-ն. կա 4 վիրավոր

Դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Տիգրանյան փողոցում բախվել են Ford մակնիշի 15 UX 001 համարանիշի և Toyota Camry մակնիշի 35 XV 222 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ոտիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 36 NU 904 համարանիշի ավտոմեքենան։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը