Լրահոս

10.12.2019 10:35


Արարատի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել «Սև առվում». կան վիրավորներ

Արարատի մարզում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել «Սև առվում». կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mercedes մակնիշի 51 DC 051 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ժողովրդին հայտնի «Սև առվում»։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 անչափահաս տղաներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը