Աշխարհ

11.12.2019 20:49


Նոր Զելանդիան հրաբխի ժայթքումից հետո 1,2 մլն քառ սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել ԱՄՆ-ից

Նոր Զելանդիան հրաբխի ժայթքումից հետո 1,2 մլն քառ սանտիմետր դոնորական մաշկ է խնդրել ԱՄՆ-ից

Նոր Զելանդիան Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքումից հետո ԱՄՆ-ից 1,2 մլն քառակուսի սանտիմետր դոնորական մաշկ Է խնդրել այրվածքներից տուժածներին փոխպատվաստում անելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին հայտնել Է TVNZ հեռուստաալիքը:

Օքլենդ քաղաքի Մանուկաու օկրուգի առողջապահության վարչության պետ Փիթեր Ուոթսոնի խոսքով՝ դոնորական մաշկը, որն ստացվում Է այլ երկրներից, արդեն ուղարկել են ավստրալական Վիկտորիա նահանգի դոնորական հյուսվածքների բանկ եւ Սիդնեյ քաղաքի օրգանների եւ հյուսվածքների դոնորական ծառայություն: Ավստրալիան տուժածների հետագա փոխպատվաստման համար հանձնել Է արդեն 20 հազար քառակուսի սանտիմետր հյուսվածք:

Օքլենդից 270 կիլոմետր հարավ ընկած Պլենտի ծոցի Ուայթ-Այլենդ նորզելանդական կղզում հրաբխի ժայթքումն սկսվել Է դեկտեմբերի 9-ին: Ըստ ոստիկանության տվյալների, ժայթքման պահին դրա շրջակայքում եւ կղզում գտնվում Էր 47 մարդ, որոնց թվում եղել են նորզելանդացիներ եւ զբոսաշրջիկներ՝ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Մալայզիայից: Մեկ մարդ զոհվել Է, եւս 38-ը տեղափոխվել են Վակատանի օկրուգի հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նրանցից հինգը մահացել են: Կղզում մնացած ութ մարդու ճակատագիրն առաջվա պես անհայտ Է: Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին Է: Նախորդ ժայթքումն արձանագրվել Է 2012 թվականի վերջին-2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն Է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց Է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը