Լրահոս

16.12.2019 12:07


Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն և Opel Astra-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին. կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն և Opel Astra-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին. կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արամուս-Աբովյան ավտոճանապարհի Մայակովսկի գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra մակնիշի 15 QO 005 համարանիշի և Mitsubishi Pajero io մակնիշի 35 TP 727 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկակական կենտրոնի բժիշկների կողմից:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը