Լրահոս

17.12.2019 10:45


Կոտայքի մարզում բախվել են Honda Fit-ն ու «Աթենք» ՍՊԸ-ին պատկանող Volkswagen-ը. կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են Honda Fit-ն ու «Աթենք» ՍՊԸ-ին պատկանող Volkswagen-ը. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46.5 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Անահիտ Փ-ի վարած Honda Fit մակնիշի 35 ՏM 579 համարանիշի և 49-ամյա Նորիկ Ս-ի վարած Volkswagen մակնիշի 940 AM 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անահիտ Փ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ը հաշվառված է «Աթենք» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ նրա վարորդ Նորիկ Ս-ն աշխատում է նշված ՍՊԸ-ում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը