Լրահոս

17.12.2019 17:40


Արմավիրի մարզում ոստիկանության ծառայողը Opel-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել մարդատար ГАЗель-ին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ (տեսանյութ)

Արմավիրի մարզում ոստիկանության ծառայողը Opel-ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել մարդատար ГАЗель-ին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Opel մակնիշի 36 QD 172 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել դեպի Երևան ընթացող թիվ 207 երթուղին սպասարկող Արմավիր-Երևան ГАЗель մակնիշի 0279 Լ համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դարձի բերել գլխիվայր շրջված Opel-ն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Արմավիրի մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Ոստիկանության զորքերի ծառայող է, ավտոմեքենայում էլ նրա հետ եղել են ևս 2 հոգի, ովքեր, սակայն, հրաժարվել են բժշկական օգնությունից:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը