Լրահոս

17.12.2019 17:40


Արագածոտնի մարզում բախվել են Chevrolet Niva-ն ու ВАЗ 2106-ը. կա 5 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Chevrolet Niva-ն ու ВАЗ 2106-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում բախվել են Chevrolet Niva մակնիշի 35 OD775 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 36 QP 606 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արագածի բժշկական կենտրոն, որտեղից էլ 3 հոգին տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել «Արագած» բժշկական կենտրոնի բժիշկները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը