Լրահոս

19.12.2019 13:05


Կոտայքի մարզում բախվել են Պաշտպանության նախարարության և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ավտոմեքենաները

Կոտայքի մարզում բախվել են Պաշտպանության նախարարության և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ավտոմեքենաները

Դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արկադի Ենգիբարյանի վարած Opel մակնիշի 35 CT 540 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հակոբ Ժամհարյանի վարած Ford մակնիշի 36 PG 358 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության, մեկն էլ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։

Մանրաքմասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը