Լրահոս

19.12.2019 16:55


Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժել է 6 մարդ (տեսանյութ)

Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժել է 6 մարդ (տեսանյութ)

Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում, կա 6 տուժած:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«911» ծառայություն ահազանգը ստացվել է դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին և անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը, ինչի հետևանքով կա 6 տուժած:

Այս խորագրի վերջին նյութերը