Լրահոս

27.12.2019 10:50


Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու համար նրանից պահանջել և որպես կաշառք ստացել են 8.000 ԱՄՆ դոլար. ԱԱԾ

Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու համար նրանից պահանջել և որպես կաշառք ստացել են 8.000 ԱՄՆ դոլար. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, բացահայտել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ կատարելու պատրվակով, նշված քաղաքացուց 2016 թ. ընթացքում պահանջել և որպես կաշառք առձեռն ստացել են 3.784.000 ՀՀ դրամին համարժեք 8.000 ԱՄՆ դոլար գումար: Արդյունքում նշված հողատարածքը համայնքապետարանից անցել է նշված քաղաքացու տնօրինմանը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը