Լրահոս

30.12.2019 14:30


Շիրակի մարզում 46–ամյա վարորդը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Շիրակի մարզում 46–ամյա վարորդը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ղազանչի գյուղի բնակիչ, 46-ամյա Արտակ Աբրեյանը իր վարած Opel մակնիշի 36 GZ 550 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 158-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում՝ ձյան մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Աբրեյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 22-ամյա Բենիամին Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ»-ի հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը