Լրահոս

06.01.2020 17:17


Երևանում 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ

Երևանում 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 6-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ստուգումներ կատարելով Երևանի, Արմավիրի և Շիրակի մարզերի մի քանի հասցեներում, տաք հետքերով բացահայտել են երեկ՝ հունվարի 5-ին, Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանությունը ու վնասազերծել են կասկածյալին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանը, ով կասկածվում է 16-ամյա աղջկան սպանելու մեջ։

Քննիչի որոշմամբ Ռ. Սուքիասյանը ձերբակալվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը