Աշխարհ

07.01.2020 19:23


Առնվազն 40 մարդ է մահացել Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ. թաղումը հետաձգվել է (տեսանյութ)

Առնվազն 40 մարդ է մահացել Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ. թաղումը հետաձգվել է (տեսանյութ)

Իրանում Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում տասնյակ մարդիկ մահացել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է CNN-ը` հղում անելով իրանական պետական լրատվամիջոցին` հուղարկավորությունը հետաձգվել է:

Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։

Այս խորագրի վերջին նյութերը