Լրահոս

08.01.2020 10:25


Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու իրանական բեռնատարը. Mercedes-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր

Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու իրանական բեռնատարը. Mercedes-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes C-180 մակնիշի 01 LZ 707 համարանիշի և իրանական 10 A567 10 համարանիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է իրանցի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Mercedes-ը բախվել է բաժանարար երկաթե արգելապատնեշին և մասամբ փակել երթեևեկելի գոտին:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը