Լրահոս

09.01.2020 17:45


BMW-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և այն տեղից պոկել

BMW-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և այն տեղից պոկել

Այսօր՝ հունվարի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում BMW մակնիշի 68 XX 796 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանով տուժածներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը