Լրահոս

10.01.2020 13:45


Սասունցի Դավթի արձանի դիմաց բախվել են Toyota Camry-ն ու Lada Priora-ն. 3 վիրավորներից մեկը հղի կին է (տեսանյութ)

Սասունցի Դավթի արձանի դիմաց բախվել են Toyota Camry-ն ու Lada Priora-ն. 3 վիրավորներից մեկը հղի կին է (տեսանյութ)

Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի արձանի դիմաց, բախվել են Lada Priora մակնիշի 86 PA 888 համարանիշի և Toyota Camry մանիշի 77 XV 727 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնցից մեկը՝ հղի կին, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը