Լրահոս

10.01.2020 13:55


Երևանում թալանել են «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ն. հափշտակել են մոտ 3 մլն դրամ

Երևանում թալանել են «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ն. հափշտակել են մոտ 3 մլն դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Գրիգոր Երանոսյանը և հայտնել, որ հունվարի 7-ի ժամը 18։30-ից մինչև հունվարի 8-ի ժամը 09։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով ներս են մտել Ա. Ավետիսյան փողոցի 36 շենքի 89 տարածք և այնտեղից հափշտակել մոտ 3 մլն դրամ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գ. Երանոսյանն աշխատում է «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության գործակալական բաժնի ղեկավար, իսկ տարածքը, որտեղից հափշտակել են գումարը, պատկանում է «Ջոինթ Սիսթեմս» ՍՊԸ-ին և կատարված դեպքի մասին նշված ՍՊԸ-ի տնօրեն Ռ. Գրիգորյանից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել։

Այս խորագրի վերջին նյութերը