Լրահոս

10.01.2020 14:20


16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդն իրեն մեղավոր չի համարում. պաշտպան (տեսանյութ)

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդն իրեն մեղավոր չի համարում. պաշտպան (տեսանյութ)

16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Սուքիասյանի պաշտպան Արտաշես Հովհաննիսյանը։

Արտաշես Հովհաննիսյանն ասաց՝ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում. «Այժմ աշխատում եմ բողոքի վրա։ Երբ պատրաստ լինի, այդ ժամանակ կներկայացնեմ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունվարի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Խեդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Վահան Վարագյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզում հաշվառված, Երևանում ժամանակավորապես բնակվող 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանի նկատմամբ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել հունվարի 5-ին 16-ամյա Ս. Կ-ին խեղդամահ անելով սպանելու մեջ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով)։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել էր քննիչի միջնորդությունը և Ֆ. Սուքիասյանը դատարանից տեղափոխվել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ։

Այս խորագրի վերջին նյութերը