Լրահոս

11.01.2020 11:35


Հրդեհ Վանաձորում. 4 հարկանի շենքից հրշեջ-փրկարարները տարհանել են 10-ից ավելի ծխահարված քաղաքացիների

Հրդեհ Վանաձորում. 4 հարկանի շենքից հրշեջ-փրկարարները տարհանել են 10-ից ավելի ծխահարված քաղաքացիների

Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14 շենքում հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները նշված շենքից տարհանել են 10-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաներ, և բոլորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլորը ծխահարվել են։ Շենքը, որն օգտագործվում է որպես հանրակացարան, 4-րդ հարկից է կրակը բռնկվել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Ոստիկանությունը պարզում է այն բնակարանատիրոջ ինքնությունը, որտեղից սկսվել է կրակը, ինչպես նաև ծխահարված քաղաքացիների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը