Լրահոս

11.01.2020 12:24


«Դալմա Գարդեն մոլ»-ը չի գործի մինչև հունվարի 14-ը

«Դալմա Գարդեն մոլ»-ը չի գործի մինչև հունվարի 14-ը

«Դալմա Գարդեն մոլ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է տարածվել․

«Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին:

Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար:

Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից:

Ցանկանում ենք հավաստիացնել, որ տվյալ պահին կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի Դալմա Գարդեն մոլը հնարավորինս շուտ վերսկսի բնականոն աշխատանքը:

Կրկին շնորհակալություն ենք հայտնում հավատարմության և մեր կողքին լինելու համար»:

Այս խորագրի վերջին նյութերը