Լրահոս

13.01.2020 16:20


Կոտայքի մարզում KIA-ն բախվել է ծառերին. կա վիրավոր (տեսանյութ)

Կոտայքի մարզում KIA-ն բախվել է ծառերին. կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Լևոն Գասպարյանը իր վարած KIA մակնիշի 16 24 08/01 CM ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 42-ամյա Սուրեն Չիլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները, ովքեր մինչև բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և միայն վթարից հետո են տեղի ճանշինականները ժամանել ու սկսել կատարել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը