Լրահոս

13.01.2020 16:40


Արարատի մարզում 23–ամյա վարորդը Mercedes–ով անհայտ հանգամանքներում հայտնվել է դաշտում (տեսանյութ)

Արարատի մարզում 23–ամյա վարորդը Mercedes–ով անհայտ հանգամանքներում հայտնվել է դաշտում (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Տիգրան Օհանյանը իր վարած Mercedes E320 մակնիշի 36 FM 112 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող՝ Պաշտպանության նախարարության զինծառայողները:

Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաններին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է ՃՈ ծառայությունից և հայտնել է նաև, որ վթարի հետևանքով ինքը մարմնական վնասվածք չի ստացել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը կատարել է ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը