Լրահոս

14.01.2020 12:30


Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատար խողովակին (տեսանյութ)

Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատար խողովակին (տեսանյութ)

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում 27-ամյա Էդգար Առաքելյանը իր վարած Opel Astra մակնիշի 36 GX 274 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Սևանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ ավագ Մայիս Բադոյանը, սակայն վարորդը հրաժարվել է ճանապարհային ոստիկանության ծառայոությունից։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը