Լրահոս

14.01.2020 12:33


Լոռու մարզում 29-ամյա վարորդը Нива-ով 30 մետր գլորվելով՝ մի ոլորանից հայտնվել է մյուս ոլորանում

Լոռու մարզում 29-ամյա վարորդը Нива-ով 30 մետր գլորվելով՝ մի ոլորանից հայտնվել է մյուս ոլորանում

Հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Վարոսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 QX 719 համարանիշի ավտոմեքենայով Հաղպատ-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 30 մետր գլորվելով՝ 2-րդ ոլորանից հայտնվել է 1-ին ոլորանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Վարոսյանը մարմնական վնասվածքներով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ հեռացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը