Աշխարհ

14.01.2020 18:50


Microsoft-ը դադարեցրել է Windows 7 օպերացիոն համակարգի տեխօժանդակումը

Microsoft-ը դադարեցրել է Windows 7 օպերացիոն համակարգի տեխօժանդակումը

Windows 7 գործառական համակարգի, որը թողարկվել Է 2009 թվականի հոկտեմբերի 22-ին, տեխնիկական օժանդակումը եւ նորացումը հունվարի 14-ից դադարեցվում են: Այդ մասին իր կայքում հայտնել Է ԱՄՆ-ի Microsoft ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«10 տարի հետո Windows 7-ի օժանդակումը հունվարի 14-ից դադարեցվում Է»,- ասված Է հաղորդագրության մեջ: Համակարգիչները, որոնցում տեղակայված Է Windows 7 գործառական համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլեւս տեխնիկական օժանդակություն ցույց չի տա եւ նորացումներ չի թողարկի: Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ Է տվել ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը