Լրահոս

14.01.2020 13:08


Գյումրիում բախվել են 24-ամյա վարորդի Chevrolet-ն ու 29-ամյա վարորդի Seat-ը

Գյումրիում բախվել են 24-ամյա վարորդի Chevrolet-ն ու 29-ամյա վարորդի Seat-ը

Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Միլիտոսյանի վարած Chevrolet մակնիշի 36 GL 375 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սաբունիկ Սողոյանի վարած Seat մակնիշի 35 FR 438 համարանիշի ավտոեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Chevrolet-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը