Լրահոս

15.01.2020 10:45


«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են բեռնատար Mercedes-ն ու Toyota-ն. Toyota-ն էլ մխրճվել է էլեկտրասյան մեջ

«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են բեռնատար Mercedes-ն ու Toyota-ն. Toyota-ն էլ մխրճվել է էլեկտրասյան մեջ

Երեկ՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են 27-ամյա Ոսկան Բաղինյանի վարած Mercedes Benz բեռնատար մակնիշի 022 QQ 31 համարանիշի և 34-ամյա Ռոման Քեհյանի վարած Toyota մակնիշի 35 ՍV 446 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը