Քաղաքական

15.01.2020 11:45


Ճանապարհ փակելով իշխանության եկած ուժը շարունակում է փակել, ինչ հնարավոր է. «Փաստ»

Ճանապարհ փակելով իշխանության եկած ուժը շարունակում է փակել, ինչ հնարավոր է. «Փաստ»

«Փաշինյանը և իր թիմակիցները կարողացան իշխանության գալ ճանապարհ փակելու, տարբեր կազմակերպությունների աշխատանքները կազմալուծելու, կաթվածահար անելու միջոցով։

Ու անցած այս ողջ ժամանակահատվածում այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ բան փակելը դարձել է գործելաոճ, բնավորություն: Սկզբունքը հստակ է՝ «գլխացավի լավագույն լուծումը գլխից ազատվելն է»:

Երբ պրոբլեմների լուծման ճանապարհ չեն գտնում կամ «հավես» չունեն գտնելու, ընտրում են ամենահեշտ և ուղիղ ճանապարհը՝ միանգամից անդամահատում են, կրճատում պետության ստրուկտուրաները՝ այդպիսով ներկայացնելով, թե իբր ավելի արդյունավետ են դարձնում պետական կառավարման համակարգը։

Նախ՝ այդ սկզբունքով օպտիմալացվեցին առանձին ԾԻԳ-եր, հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ ու այլ պետական հիմնարկներ, ապա անցում կատարվեց նախարարություններին, որոնց թիվը կրճատվեց 5-ով:

Կրճատման տակ ընկան նաև գիշերօթիկները, որոնցում ընդհանուր առմամբ խնամք էր ստանում մոտ 260 երեխա։

Փակման գործընթացից չխուսափեցին մանկատները։ Իսկ հիմա կառավարությունն արդեն հասել է առողջապահական առանձին օղակներ կրճատելու գործին։ Խոսքը մասնավորապես որոշ ծննդատների փակման մասին է։

ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով։

Ծննդատների դեպքում առողջապահության նախարարությունը որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը