Աշխարհ

15.01.2020 22:19


Չինաստանում պատմել են նոր տիպի կորոնավիրուսի ախտանիշների մասին

Չինաստանում պատմել են նոր տիպի կորոնավիրուսի ախտանիշների մասին

Նոր տիպի կորոնավիրուսը, որն արձանագրվել Է Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, վաղ փուլերում դրսեւորվում Է բարձր ջերմության եւ հազի տեսքով: Այդ մասին ասված Է Ուհանի Առողջապահության գործերի քաղաքային կոմիտեի հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել Էին Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: «Ամենավաղ փուլում հիվանդությունը դրսեւորվում Է բարձր ջերմության եւ հազի տեսքով, վաղ փուլում այն ընթանում Է երկարատեւ թեթեւ ձեւով: Հիվանդությունը հեշտությամբ կարող Է ծանր ձեւի վերաճել տարեց մարդկանց եւ ուրիշ հիմնական հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Քերկհովեն հայտարարել Է, որ Ուհանում արձանագրված կորոնավիրուսի նոր տիպը կարող Է օդակաթիլային ճանապարհով փոխանցվել մարդուց մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը